Ղրիմում ակտիվացել են ՌԴ Սևծովյան նավատորմի զինվորականները: Բլոգեր Սերգեյ Պսարևը նկարահանել է, թե ինչպես են, մասնավորապես, Մեծ Յալթայում ազատ տեղաշարժվում ռուսական համարներով բեռնատարները, որոնցում զինված զինվորներ են: «Այսօր մոտավորապես ժամը 17-ին (փետրվարի 25-ին) ռուսական համարներով երկու «ՈՒրալ» մակնիշի զինվորական մեքենա մտել են Յալթա»,- գրել է Պսարևը երեկ իր բլոգում: Բլոգերի` թե ինչու են ռուսական զորքերը հայտնվել Ղրիմում հարցին ի պատասխան հայտնվել է տղամարդ, ով սկսել է գոռալ, որ տեսախցիկը հեռացնեն: